Կարևոր իրադարձություններ

Վենեսուելան իր ոսկու պաշարները տեղափոխում է Թուրքիա

19 Հուլիս, 2018 17:07
Վենեսուելան իր ոսկու պաշարները տեղափոխում է Թուրքիա

Վենեսուելան ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով իր ոսկու պաշարները կվերամշակի ոչ թե Շվեյցարիայում, այլ Թուրքիայում,  հայտարարել է Վենեսուելայի բնապահպանության և հանքարդյունաբերության նախարար Վիկտոր Կանոն, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը։

Ըստ նախարարի՝ Թուրքիայի և Վենեսուելայի կենտրոնական բանկերն արդեն կնքել են համապատասխան պայմանագիր։

«Մի պահ պատկերացրեք, եթե մեր ոսկին նման պատժամիջոցների պայմաններում ուղարկեինք Շվեյցարիա և դրանք հանկարծ այնտեղ մնային, ի՞նչ կլիներ այդ դեպքում»,- ասել է Կանոն։

Առայժմ հայտնի չէ, թե թուրքական որ ընկերությունը կզբաղվի վենեսուելական ոսկու վերամշակմամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին