Կարևոր իրադարձություններ

Բաշկիրիայի բնակչուհին երկու տարի անց դատի է տվել վիրաբույժներին՝ իր մեջ մոռացված ասեղի համար

18 Հուլիս, 2018 15:42
Բաշկիրիայի բնակչուհին երկու տարի անց դատի է տվել վիրաբույժներին՝ իր մեջ մոռացված ասեղի համար

Ուչալի քաղաքի բնակչուհին դատի է տվել վիրաբույժներին, որոնք վիրահատության ժամանակ նրա մեջ ասեղ էին մոռացել։ Այս մասին հաղորդում է Բաշկորտոստանի հանրապետության Գերագույն դատարանի պաշտոնական կայքէջը։

Ինչպես պատմել են մամլո ծառայությունից, հայցատուն 500 հազար ռուբլու չափով բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում, քանի որ գտնում է, որ իր մարմնի մեջ մոռացված ասեղը բժշկական օգնության թերացում է, որն իրեն բարոյական և ֆիզիկական տառապանքներ է պատճառել։

Ըստ եղած տվյալների՝ կինը վիրահատության է ենթարկվել 2016 թվականին, ինչից հետո մշտապես ցավեր է ունեցել փորի շրջանում։ Նա բազմիցս դիմել է բժիշկներին, սակայն որևէ բան ախտորոշել նրանք չեն կարողացել։

Նշվում է, որ ցավի աղբյուրը պատահական է հայտնաբերվել։ Կնոջն ուղարկել են մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիայի, սակայն սարքը արձագանքել է կնոջ մարմնի մեջ գտնվող օտար մետաղյա առարկային և անջատվել է։

 

Լրահոս

Դիտել ավելին