Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ-ը պատրաստ է նվազեցնել ներտնային սպասարկման վճարը. «Ժողովուրդ»

18 Հուլիս, 2018 09:12
ԱԻՆ-ը պատրաստ է նվազեցնել ներտնային սպասարկման վճարը. «Ժողովուրդ»

«Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին փաստացի պատկանող բիզնեսներից մեկը հարվածի տակ է: Խոսքը գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «էյ Ի Ջի սերվիս» ընկերության մասին է, որից այդ լիազորությունները կառավարությունը պատրաստվում է վերցնել՝ տալով ԱԻՆ-ին: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ ԱԻՆ-ի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղա­կալ Վոլոդյա Հովսեփյանը տեղեկացրեց, որ արդեն մշակվել է համապատասխան առաջարկությունների փա­թեթը: Եվ հիմա, եթե պետությանը տրվեն ներտնային սպասարկման լիազորությունները, ծառայության դիմաց վարձավճարը կարող է նվազել:

«Ըստ նախնական հաշվարկների՝ շուրջ 20 տոկոսով կնվազի ծառայության սակագինը, հաշվի առնելով նաև այն, որ ՊՈԱԿ-ը շահույթ հետապնդող կառույց չէ»: Ինչ վերաբերում է «էյ Ի Ջի սերվիրս» ընկերության աշխատակիցների հետագա ճակատագրին, Հովսեփյանը շտապել է հանգստաց­նել. «Եթե մեզ տրվի այդ գործառույթների իրականացումը, ապա մենք խիստ կարիք կունենանք աշխատող­ների:

 

Պետք է աշխատողներ ընդունենք, գուցե ավելի շատ թվով, քան հիմա է»»,-գրում է թերթը:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին