Կարևոր իրադարձություններ

Արա Բաբլոյանը Եգիպտոսի դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել երկրի հավասարակշռված դիրքորոշումը

17 Հուլիս, 2018 12:57
Արա Բաբլոյանը Եգիպտոսի դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել երկրի հավասարակշռված դիրքորոշումը

 

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:

Արա Բաբլոյանը, ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամության պատմական ավանդույթներն ու ընդհանրությունները, կարևորել է արդյունավետ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում:

Երկու պետությունների հարաբերությունների խորացման հարցում օրենսդիր մարմնի ղեկավարն արժևորել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը:

 
 


ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ կատարվող աշխատանքների համար:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Եգիպտոսի հավասարակշռված դիրքորոշումը Հայաստանի համար կարևորագույն հարցերում:

Արա Բաբլոյանը խոսել է նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին: Նա հույս է հայտնել, որ երկկողմ բարեկամական հարաբերությունները շարունակական կլինեն:

Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, նշել է, որ մեր երկրից հեռանում է լավ հիշողություններով՝ մշտապես մնալով Հայաստանի բարեկամը: Նա համոզմունք է հայտնել, որ երկկողմ բազմադարյա կապերը կշարունակեն առավել զարգանալ  ու ամրապնդվել:

Դեսպանի խոսքով՝ հայ-եգիպտական հարաբերություններն առավել սերտացել են Եգիպտոսի հայ համայնքի շնորհիվ, որը մեծ դեր ունի երկրի զարգացման հարցում: 
 

Լրահոս

Դիտել ավելին