Կարևոր իրադարձություններ

Կոչ եմ անում որևէ բուժաշխատողի նման պրոցեսում չներգրավվել․ նույն ճակատագրին են արժանանալու․ նախարարը՝ ԱԱԾ բացահայտման մասին

17 Հուլիս, 2018 11:25
  Կոչ եմ անում որևէ բուժաշխատողի նման պրոցեսում չներգրավվել․ նույն ճակատագրին են արժանանալու․ նախարարը՝ ԱԱԾ բացահայտման մասին

 

 Կոչ եմ անում որեւէ բուժաշխատողի նման պրոցեսում չներգրավվել, որովհետեւ նույն ճակատագրին են արժանանալու: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԱԾ-ի բացահայտումներին։

«Նախկինում եւս եղել են նման բացահայտումներ, բայց զայրանալին այն է, որ նույնիսկ նման փոփոխություններից հետո, երբ կատաղի պայքար է մղվում գումարով բանակից ազատվելու դեմ, էլի հայտնվում են նման բժիշկներ, զինկոմներ: Կոչ եմ անում որեւէ բուժաշխատողի նման պրոցեսում չներգրավվել, որովհետեւ նույն ճակատագրին են արժանանալու»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ ՅՅ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ: Վերջիններս կաշառքի դիմաց կազմակերպել և իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ՀՀ շուրջ չորս տասնյակից ավելի զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին