Կարևոր իրադարձություններ

2 ժամ 10 րոպե. ավարտվել է Պուտին-Թրամփ դեմառդեմ հանդիպումը

16 Հուլիս, 2018 18:58
2 ժամ 10 րոպե. ավարտվել է Պուտին-Թրամփ դեմառդեմ հանդիպումը

Ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները: Հելսինկիում կայացած գագաթնաժողովի ընթացքում նրանք բանակցել են երկու ժամ տասը րոպե՝ գրում է life.ru-ն:

Այժմ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների ներկայացուցիչները կմիանան երկու պետությունների ղեկավարների բանակցություններին: Ակնկալվում է, որ ընդլայնված ձևաչափով զրույցը տևելու է 1 ժամ 45 րոպե: Այս բանակցությունները տեղի կունենան աշխատանքային ճաշի ձևաչափով:

Հանդիպման հենց սկզբում կողմերը հայտնել են, որ մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունները, Մոսկվայի և Վաշինգտոնի միջուկային ներուժը և մի շարք սուր միջազգային խնդիրներ:

 

Լրահոս

Դիտել ավելին