Կարևոր իրադարձություններ

«Գերմանիայի ֆուտբոլի նոր սերունդը կարող է հաստատել Լինեկերի հայտնի խոսքերը». Ֆիլիպ Լամ

14 Հուլիս, 2018 22:25
«Գերմանիայի ֆուտբոլի նոր սերունդը կարող է հաստատել Լինեկերի հայտնի խոսքերը». Ֆիլիպ Լամ

Գերմանիայի ազգային հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Ֆիլիպ Լամը խոսել այն մասին, որ 2018 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում նա պետք է խաղադաշտ դուրս բերի Աշխարհի գավաթը:

– Չորս տարի անց, դուք պետք է հանձնեք գավաթը հաջորդ չեմպիոնին, ի՞նչ կզգաք, երբ կրկին վերցնեք այդ գավաթը:

– Ես կպատկերացնեմ Գերմանիայի հավաքականը և ամբողջ Գերմանիան: Ես կներկայացնեմ այն հպարտությունը, որ մեր երկիրը զգացել է վերջին չորս տարիների ընթացքում:

– Ինչպե՞ս եք գնահատում գերմանական հավաքականի խաղն այս առաջնությունում:

– Ձևավորումը, այն թիմի կառուցումը, որը կարող է հաղթել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում, երկար և շատ բարդ գործընթաց է, որը հիշեցնում է արվեստի գործի ստեղծման ընթացքը:

Այն, ինչ մենք տեսանք Գերմանիայի կողմից Ռուսաստանում, չի կարող կոչվել արվեստի գլուխգործոց: Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ Գերմանիայի նոր սերունդը շատ ուժեղ է:

Գերմանիայի ֆուտբոլի նոր սերունդը կարող է հաստատել Լինեկերի հայտնի խոսքերը, ով ասում էր, որ ֆուտբոլը պարզ խաղ է, որտեղ 22 հոգի 90 րոպե գնդակ են գլորում, իսկ վերջում հաղթում է Գերմանիան:

 

Լրահոս

Դիտել ավելին