Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,2
    7,45

Կարևոր իրադարձություններ

«Ներդաշնակություն» ժապավենը պատմում է սերունդների միջև ծագած խնդիրների մասին

13 Հուլիս, 2018 19:20
«Ներդաշնակություն» ժապավենը պատմում է սերունդների միջև ծագած խնդիրների մասին

Ռեժիսոր Լիդիա Շեյնինի «Ներդաշնակություն» կինոնկարում ներկայացվում է խնամակալ ունենալու կարիքից դրդված մենության մեջ ապրող ծեր կնոջ պատմությունը: Կին, որը ստիպված է իր բնակարանը կիսել թոռնուհու և չորս ծոռների հետ: Սա անցյալի քարացած հուշերով լի գոյությանը նոր շունչ տալու առիթ է, բայց այդ ճանապարհին կանգնած է ծեր կնոջ դաշնամուրը:

Ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրանի»-ի վավերագրական մրցույթում: Ժապավենի մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց դրա ռեժիսոր Լիդիա Շեյնինը:

«Հերոսուհին պատահաբար է հայտնվել իմ կյանքում: Ցանկանում էի երիտասարդ կնոջ մասին ֆիլմ ստեղծել, բայց, ծանոթանալով այդ կնոջ հետ, որը փողոցում ընկնելով կոտրեց ոտքը, որոշեցի հենց նրա մասին պատմել մարդկանց»,-նշեց ռեժիսորը:

Նա շեշտեց, որ իրական խնդիրը հերոսների կենցաղի ու տարբեր սովորույթների մեջ է: «Տատիկը սովոր չէր ապրել այլ մարդկանց հետ, և նրան ճնշում է այն հանգամանքը, որ ստիպված է իր տարածքը կիսել թեկուզ իր հարազատ թոռնիկների հետ: Այսինքն, գումարը երկրորդական հարց է, առաջնային խնդիրը տարբերությունն է սերունդների միջև»,-պատմեց Շեյնինը:

Ֆիլմում կա տեսարան, որտեղ բավականին խիստ տատիկը գրկում է թոռնիկին և խրախուսում նրան: «Երբ վաճառում են տան դաշնամուրը, տատիկը սկսում է մտերմանալ երեխաների հետ, ասես նոր է նկատում նրանց»,-եզրափակեց նա:

Լիդիա Շեյնինը ռուսաստանցի մրցանակակիր ռեժիսոր և մոնտաժող է: Նրա առաջին կարճամետրաժն իր երթը սկսել է 2007-ին Ռոդ Այլենդի ՄԿՓ-ում լավագույն փորձարարության համար ստացած մրցանակով, ապա ցուցադրվել ու հաղթող է ճանաչվել բազմաթիվ ՄԿՓ-երում: Այդ ժամանակից ի վեր Լիդիա Շեյնինը հեղինակել է մրցանակներ շահած փորձարարական խաղարկային ֆիլմեր և բրենդային տեսահոլովակներ: 2013-ին անցել է վավերագրությանը: Շեյնինի առաջին վավերագրական աշխատանքի՝ «Մայրիկը» ֆիլմի հյուսիսամերիկյան պրեմիերան կայացել է Hot Docs-ում, այնուհետև ֆիլմն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ Լայպցիգի և Կրակովի վավերագրական կինոյի ՄՓ-երի պատվավոր հիշատակումներին, «Ուղերձ մարդուն» ԿՓ-ի մրցանակին լավագույն վավերագրության համար, «Կինոփորձ» ՄԿՓ-ի մեծ մրցանակին և այլն: Դրանից հետո Լիդիա Շեյնինը շարունակել է զբաղվել վավերագրության ժանրով` նկարահանելով երկու կինոֆիլմ, հանդես է եկել որպես մոնտաժող և վավերագրության սցենարական խորհրդատու: Նրա վերջին ֆիլմի՝ «Ներդաշնակության» համաշխարհային պրեմիերան կայացել է 2017-ին Visions du Réel ԿՓ-ում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին