Կարևոր իրադարձություններ

Մեքսիկայում սպանել են Էլ Նայար համայնքի ոստիկանապետին

12 Հուլիս, 2018 10:54
Մեքսիկայում սպանել են Էլ Նայար համայնքի ոստիկանապետին

Մեքսիկայի Նայարիտ նահանգի Էլ Նայար համայնքի ոստիկանապետին չորեքշաբթի սպանել է անհայտ անձը, հայտնում է Alerta Nayarit-ը:

Նախնական տեղեկություններով՝ Մարտին Գարսիա Ուիսարը սպանվել է եկեղեցու մոտ: Ոստիկանության շեֆն իր ծառայակիցների հետ ահազանգով դեպքի վայր էր ժամանել, որտեղ զինված մարդիկ էին հավաքված, որոնք էլ հարձակվել են ոստիկանների վրա:

Սկսված փոխհրաձգության ժամանակ էլ Ուիսարը սպանվել է: Առայժմ հայտնի չէ՝ կան այլ տուժածներ: Իշխանությունները բանդիտներին որոնելու խոշորամասշտաբ գործողություն են սկսել: 

 

Լրահոս

Դիտել ավելին