Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    554,5
    562,5

  • RUB

    7,25
    7,5

Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ է Հայաստանի ամենափոքր մարզում՝ Վայոց ձորում, 3 փոխմարզպետ նշանակվել. «Հրապարակ»

12 Հուլիս, 2018 08:33
Ինչու՞ է Հայաստանի ամենափոքր մարզում՝ Վայոց ձորում, 3 փոխմարզպետ նշանակվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Կրճատումների, օպտիմալացումների, պետական միջոցները խնայելու մասին հայտարարած իշխանությունը վարվում է ճիշտ հակառակը: Մեծ անձնակազմով անիմաստ գործուղումներ, անթիվ, անհամար խորհրդական-օգնականներ՝ սա ենք տեսնում առայժմ: Իսկ երբեմն այդ նշանակումներն այնպիսի աբսուրդի են հասնում, որ անգամ իշխանության ներկայացուցիչներին են զարմացնում: Օրինակ՝ գործադիրում տարակուսած են, թե ինչու է Հայաստանի ամենափոքր մարզում՝ Վայոց ձորում, 3 փոխմարզպետ նշանակվել, երբ նախկինում ամենաշատը 2 փոխմարզպետ է եղել, իսկ ՏԻՄ որոշ պաշտոնյաների գնահատմամբ՝ անգամ 1 փոխմարզպետն այդտեղ բավարար է։ Մեծ մարզերը երկու փոխմարզպետ կարող են իրենց թույլ տալ ունենալ: Փոխմարզպետներից մեկը Նանե Ասատրյանն է, մյուսը՝ Ռազմիկ Տոնոյանը, երրորդը՝ Գեւորգ Ավագյանը:

Նրանց կենսագրությունները դեռ կայքում տեղադրված չեն, թեեւ նշանակումից մոտ մեկ շաբաթ ժամանակ է անցել: Առաջին 2-ը «ՔՊ» անդամ են, իսկ Գեւորգ Ավագյանը ԲՀԿ-ից է: «Նիկոլ Փաշինյանը մի ձեռքով այլ կուսակցությունից մարզպետ է նշանակում, մյուս ձեռքով իր կուսակցությունից՝ փոխմարզպետներ, հակակշռելու համար»,- ասաց մեր աղբյուրը: Նշենք, որ Վայոց ձորի մարզպետը ԲՀԿ անդամ Արագած Սաղաթելյանն է, ով եղել է Վայքի քաղաքապետը, այնուհետեւ՝ մինչեւ մարզպետ դառնալն աշխատել է «Թամսար» ՍՊԸ-ում՝ որպես կայանի պետ:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին