Կարևոր իրադարձություններ

Սարի թաղից եկող ընդհանուր կոյուղու հունը փոխվել և միացվել է բնակիչներից մեկի սեփական դիտահորին. Վահե Էնֆիաջյան (լուսանկարներ)

09 Հուլիս, 2018 20:29
Սարի թաղից եկող ընդհանուր կոյուղու հունը փոխվել և միացվել է բնակիչներից մեկի սեփական դիտահորին. Վահե Էնֆիաջյան (լուսանկարներ)

ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Սարի թաղի հարյուրավոր բնակիչներից ստացել է դիմում, որում նշվում է, որ Սարի թաղից եկող ընդհանուր կոյուղու հունը փոխվել է և միացվել է բնակիչներից մեկի սեփական դիտահորին: Խողովակի փոքր լինելու պատճառով կոյուղաջուրը լցվում է Սարի թաղի բնակիչների տները և փողոցը:

Այս մասին պատգամավորը հայտնում է տարածած հաղորդագրության մեջ։

«Նամակում նշվում է նաև, որ քաղաքացիները դիմել են թե՛ թաղապետարան, թե՛ համապատասխան մարմինների, սակայն նրանց խնդիրը մնում է չլուծված:


Իմ պատգամավորական լիազորությունների սահմաններում անելու եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս խնդիրը ստանա շուտափույթ լուծում հօգուտ սարիթաղցիների:

Հորդորում եմ բոլոր պատասխանատու կողմերին հետևողական լինել խնդրին լուծում տալու համար»,– նշում է Էնֆիաջյանը հաղորդագրության մեջ՝ կից ներկայացնելով քաղաքացիների լուսանկարները և Սարի թաղի բնակիչների ստորագրությունները:



 

 

 

Լրահոս

Դիտել ավելին