Կարևոր իրադարձություններ

Փոխնախարարը զգուշացնում է՝ Լարսում մեքենաների կուտակումներ են

06 Հուլիս, 2018 22:30
Փոխնախարարը զգուշացնում է՝ Լարսում մեքենաների կուտակումներ են

Վերին Լարսում մեքենաների կուտակումներ են: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը: Նրա խոսքով, ռուսական կողմից հերթը մոտ 5 կմ է, մեկ մեքենայի անցանելիությունը, եթե մեքենան հայտնվել է հերթի վերջում, 5 ժամ: Վրացական կողմից հերթի երկարությունը 2 կմ է, անցանելիությունը՝ մոտ 1.5 ժամ:

«Ժողովուրդ ջան, եթե ունեք ծանոթ բարեկամներ, որոնք պատրաստվում են ցամաքային ճանապարհով՝ Լարսով, ժամանել Հայաստան, ապա զգուշացրեք հերթի գոյության մասին»,-գրել է Փամփուխչյանը՝ հավելելով, որ հերթը պայմանավորված է տուրիստական սեզոնի հետ, հերթում գտնվում են տարբեր երկրների քաղաքացիներ, որոնց մի մասը մեկնում են Բաթումի հանգստանալու:

Փոխնախարարը հորդորում է քաղաքացիներին խնդիրների դեպքում կամ մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում գործող թեժ գիծ՝ (010) 59-01-04:

 

Լրահոս

Դիտել ավելին