Կարևոր իրադարձություններ

Կոռուպցիայի, չարաշահումների բացահայտումների արդյունքում պետբյուջե մտնող միջոցների առնվազն 10 միլիարդը կհատկացվի սուբվենցիաներին. վարչապետ

05 Հուլիս, 2018 14:16
Կոռուպցիայի, չարաշահումների բացահայտումների արդյունքում պետբյուջե մտնող միջոցների առնվազն 10 միլիարդը կհատկացվի սուբվենցիաներին. վարչապետ

Կոռուպցիայի, չարաշահումների բացահայտումների արդյունքում պետական բյուջե մտնող միջոցների առնվազն 10 միլիարդը կհատկացվի սուբվենցիաներին: Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, Գորիսի քաղաքապետարանում Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ կոռուպցիայի դեմ հնարավոր չէ պայքարել միայնակ, անկախ նրանից՝ վարչապետ ես, նախարար, թե քաղաքապետ։ 

«Մենք պետք է մեր ներուժը համախմբենք այս խնդրի շուրջ: Հարցերին պետք է նայել ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ կտրվածքով»,- ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին