Կարևոր իրադարձություններ

Մարադոնան պատրաստ է անվճար մարզել Արգենտինայի հավաքականը

03 Հուլիս, 2018 23:58
Մարադոնան պատրաստ է անվճար մարզել Արգենտինայի հավաքականը

Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ և նախկին մարզիչ Դիեգո Մարադոնան նշել է, որ պատրաստ է նորից ստանձնել գլխավոր մարզչի պաշտոնը՝ անգամ անվճար:

«Այո, ես պատրաստ եմ աշխատել անվճար: Ես դրա համար ոչինչ չեմ պահանջում»,- ասել է Մարադոնան:

Մարադոնան աշխատել է Արգենինայի հավաքականում 2008-2010 թվականներին: Աշխարհի 2010 թվականի առաջնությունում Արգենտինան դուրս մնաց 1/4 եզրափակչից՝ ջախջախվելով Գերմանիայի հավաքականից:

Մարադոնան մեկ անգամ չէ, որ նշել է, որ գիտի, թե ինչպես է պետք աշխատել այս Արգենտինայի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին