Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիները Ռազմական ոստիկանությանը մեծ քանակությամբ զինամթերք են հանձնել

03 Հուլիս, 2018 18:03
Քաղաքացիները Ռազմական ոստիկանությանը մեծ քանակությամբ զինամթերք են հանձնել

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Վանաձոր քաղաքի բնակիչ Ս.Ս-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել մեծ քանակությամբ զինամթերք (նռնակներ, պայթուցիկ նյութեր, դետանատորի ճոպաններ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ զինամթերք): Այս մասին հայտնում են ՀՀ Ռազմական ոստիկանությունից:

Մեկ այլ դեպքով, Կոտայքի մարզի բնակիչ Վ.Հ-ն Երևան-Սևան մայրուղու հարակից ձորակից հայտաբերած մեծ քանակությամբ զինամթերքը կամովին հանձնել է ռազմական ոստիկանություն:

Հայտնաբերված զինամթերքների վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:  

Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

 

Լրահոս

Դիտել ավելին