Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

«Երևանյան ամառ 2018». «Երևանյան բարդ» հեղինակ-կատարողների երեկոն՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

02 Հուլիս, 2018 13:43
«Երևանյան ամառ 2018». «Երևանյան բարդ» հեղինակ-կատարողների երեկոն՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

Մայրաքաղաքի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կայացել է բազմաթիվ երևանցիների կողմից ամենասիրված և սպասված միջոցառումներից մեկը՝ «Երևանյան բարդ» հեղինակ-կատարողների երեկոն: Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրով այն անցկացվում է 5-րդ անգամ և արդեն դարձել է ավանդական:

Երեկոյի ընթացքում, «բարդ» ժանրի լավագույն ավանդույթներին համապատասխան, իրենց «երաժշտական պատմությունները» պատմեցին Վահան Արծրունին, Վախթանգ Հարությունյանը, Արմեն Ադամյանը, Կարեն Մամիկոնյանը, Արևիկ Կարապետյանը և այլ հեղինակ-կատարողներ:
Բացօթյա համերգը մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ապահովել էր բարձր տրամադրություն և յուրահատուկ երևանյան յուրահատուկ մթնոլորտ: Այստեղ հավաքվել էին ինչպես հեղինակային երգի մոլի երկրպագուները, այնպես էլ բազմաթիվ անցորդներ, ովքեր չէին կարողացել անտարբեր մնալ գերող երաժշտության նկատմամբ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին