Կարևոր իրադարձություններ

Թուրանին հայտավորելու համար Բարսելոնան այսօր կդիմի ՖԻՖԱ-ի վերաքննիչ կոմիտեին

15 Հոկտեմբեր, 2015 12:45
Թուրանին հայտավորելու համար Բարսելոնան այսօր կդիմի ՖԻՖԱ-ի վերաքննիչ կոմիտեին

«Բարսելոնան» չի դադարում փորձեր ձեռնարկել կիսապաշտպան Արդա Թուրանին մինչ հունվար հայտավորելու կապակցությամբ:

Ինչպես հայտնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը, կատալոնական ակումբի տնօրենների խորհուրդը որոշել է այսօր` հոկտեմբերի 15-ին դիմել ՖԻՖԱ-ի վերաքննիչ կոմիտե համապատասխան թույլտվությունը ստանալու համար:

Հիշեցնենք, որ տրանսֆերային արգելքի պատճառով «Բարսելոնան» մինչ 2016 թվականի հունվար իրավունք չունի նոր խաղացողներ հայտավորել:

Ավելի վաղ կատալոնացիները երեք անգամ դիմել են ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային Թուրանին հայտավորելու վերաբերյալ,  իրենց խնդրանքը հիմնավորելով նրանով, որ արգելքը գործում էր 2 տրանսֆերային պատուհանի ընթացքում, որոնք արդեն ավարտվել են, սակայն ՖԻՖԱ-ն ոչ մի կերպ չի արձագանքել «կապտանռնագույնների» դիմումներին:

Եթե ՖԻՖԱ-ի վերաքննիչ կոմիտեն չհամաձայնի ակումբի դիրքորոշման հետ, ապա «Բարսելոնան» դիմելու է մարզական արբիտրաժային դատարանն (CAS):

 

Լրահոս

Դիտել ավելին