Կարևոր իրադարձություններ

Վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը

21 Հունիս, 2018 11:29
Վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Կառավարության նիստում հայտարարեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը չի ընդունել:

Նա նշեց, որ նախարարի հետ պետք է շարունակեն աշխատել, այդ թվում՝ կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ քննարկումները շարունակելու նպատակով

«Համակարգը լրջագույն բարելավման կարիք ունի և տիկին Թանդիլյանի, Տնտեսական զարգացման և ներդրումների ու Արդարադատության նախարարի հետ պայմանավորվել ենք աշխատել, որպեսզի երկու ամսվա ընթացքում ունենանք կոնկրետ նախագիծ»,- ասաց վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին