Կարևոր իրադարձություններ

««Սամսո՞ւնգ» ես բերել». Մանվել Գրիգորյանի ծննդյան միջոցառումները և Սամվել Ալեքսանյանի մոռացած նվերը. «Ժամանակ»

20 Հունիս, 2018 09:04
««Սամսո՞ւնգ» ես բերել». Մանվել Գրիգորյանի ծննդյան միջոցառումները և Սամվել Ալեքսանյանի մոռացած նվերը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանական էլիտային հայտնի է, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը սիրում էր իր ծննդյան օրվա առիթով կազմակերպվող միջոցառմանը հրավիրել բոլոր պաշտոնյաներին և գործարարներին, որպեսզի նրանք թանկարժեք նվերներ և գումար տան:

 

Եվ ահա ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նման մի ծննդյան տոնի ժամանակ մոռանում է հանձնել նվերը, բայց գեներալ Մանվելը, որ սիրում է բոլոր հրավիրվածների բերած նվերները հաջորդ օրը ցուցակով հատիկ-հատիկ ուսումնասիրել, հանձնարարում է զանգահարել Ալեքսանյանին՝ պարզելու, թե ինչու նվեր չի բերել: Մանվելի անունից չեն պահանջում, այլ շատ քաղաքավարի հարցնում են, թե արդյոք նա «Սամսունգ» հեռախո՞ս էր բերել, ինչին ի պատասխան Ալեքսանյանը պատասխանում է, որ նվերը մոռացել է հանձնել, և քիչ անց ուղարկում է 5 հազար դոլար:

Մանվել Գրիգորյանը ծնվել է հուլիսի 14-ին, այս տարի Սամվել Ալեքսանյանը և մյուսները ազատվեցին նրան նվերներ զոհաբերելու պարտականությունից»

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին