Կարևոր իրադարձություններ

Մանե Թանդիլյանը բարոյական, ճիշտ քաղաքական գործիչ է. Շարմազանով

13 Հունիս, 2018 14:07
Մանե Թանդիլյանը բարոյական, ճիշտ քաղաքական գործիչ է. Շարմազանով

Մանե Թանդիլյանը բարոյական, ճիշտ քաղաքական գործիչ է։ Նման կարծիք այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ես սա ասում եմ ոչ թե որպես գործընկեր, այլ մարդ, ով նրան ճանաչում է 30 տարուց ավելի: Դա իր որոշումն է, ես հարգանքով եմ վերաբերվում նախկին պատգամավորի ու նախարարի ցանկացած որոշման»,- ասաց նա:

Հարցին՝ սա ժամանակավոր, համաձայնության կառավարության առաջին ճա՞քն է, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Հիմա, եթե ասեմ, որ կառավարության առաջին ճաքերն են կամ առաջին ճաքերը չեն, դուք էլ կգրեք, որ նախկին իշխանությունը չարախնդում է: Մենք ասել ենք, որ չենք չարախնդալու, մենք չարախնդացող չենք, մենք կայացած ուժ ենք, դա կառավարության ներքին աշխատակարգն է, դա իրենց խնդիրն է

Կա կառավարության օրակարգ, թող Փաշինյանն իր թիմում որոշի՝ որն է ճիշտ, որը՝ սխալ: Մենք ընդդիմություն ենք և կառավարությունում առկա փոխատեղումները չենք մեկնաբանում»,- նշեց Շարմազանովը:

 

Լրահոս

Դիտել ավելին