Կարևոր իրադարձություններ

«Պետք է կտրականապես հրաժարվել «Նախիջևանն արյան ծով դարձնելու» մոտեցումներից»

12 Հունիս, 2018 11:24
Հեղինակ՝ Վարդան Ոսկանյան
«Պետք է կտրականապես հրաժարվել «Նախիջևանն արյան ծով դարձնելու» մոտեցումներից»

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Ըստ իրանական լավատեղյակ աղբյուրների՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Երևանի և Բաքվի հանդեպ տրամադրություններն այդքան էլ միանշանակորեն համապատասխանաբար բացասական և դրական չեն թե՛ հասարակ բնակչության և թե՛ նույնիսկ տեղական հասարակական-քաղաքական վերնախավի շրջանում։

Բանն այն է, որ այստեղ ավանդաբար գոյություն ունեցող կենտրոնախույս նկրտումները, որոնք, ըստ էության, վերադառնում են դեռևս խանական ժամանակներ, գրեթե մշտապես զսպվել են Բաքվում ուժեղ իշխանության առկայության պայմաններում և միանգամից արտահայտվել այդ իշխանության թուլացման կամ փլուզման դեպքերում։

Ինքնավար այս տարածքը բավական խոցելի է սկսած էթնիկական և ցեղային հյուսվածքից, վերջացրած տնտեսական ու քաղաքական կառավարման համակարգերով և աշխարհագրական դիրքով, ինչից չօգտվելը, կարծում եմ՝ աններելի շռայլություն կլինի Հայաստանի Հանրապետության համար՝ հաշվի առնելով մեր առջև ծառացած անվտանգային մարտահրավերները։

Այս առումով, ըստ իս, պետք է ներկա փուլում կտրականապես հրաժարվել, պատկերավոր ասած, «Նախիջևանն արյան ծով դարձնելու» մոտեցումներից, այս պահին դրանց ակնհայտ ուտոպիստական բնույթից ելնելով և ինքնավար հանրապետության հանդեպ ծրագրված կերպով սկսել վարել սեպարատ փափուկ ուժի և ձեռնտու առաջարկների բազմաբաղադրիչ ակտիվ քաղաքականություն»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին