Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը զանգահարել է կիսապաշտպան Գարեթ Բեյլին , որպեսզի ուելսցին լուծի նրա գործակալ Ջոնաթան Բերնետի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը:
Բեյլը բացասական է պատասխանել իսպանացու այն հարցեին, թե արդյո՞ք նրա և Կրիշտիանու Ռոնալդուի միջև կոնֆլիկտ կա, հայտնում է «As»-ը` հղում կատարելով Cadena SER-ին:
Բացի այդ, Բեյլը հասկացնել է տվել, որ Բերնետի խոսքերը չեն արտացոլում այն, ինչ նա մտածում է:
Դրանից հետո Բենիտեսն ուելսցուն խնդրել է մարզման ժամանակ այդ իրավիճակի մասին զրուցել պորտուգալացու հետ: