Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական ռեժիմն առևանգում և սպանում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս․ Լապշինի հոդվածը «Le Monde»-ում

04 Հունիս, 2018 11:15
Ադրբեջանական ռեժիմն առևանգում և սպանում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս․ Լապշինի հոդվածը «Le Monde»-ում

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը «Le Monde» օրաթերթում հոդված է հրապարակել՝ «Ադրբեջանական ռեժիմն առևանգում և սպանում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս» վերնագրով։ Հոդվածում հեղինակը Բաքվի բանտում իր ամենօրյա տանջանքների և հալածանքների մասին։ Հոդվածը որոշակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև․

Լապշինը նշում է, որ նույնիսկ իր վատագույն մղձավանջներում չի պատկերացրել, որ կարող էր դառնալ երկու կոշտ բռնապետերի քաղաքական խաղի զոհ։

«Խոսքը կոլտնտեսության նախկին նախագահ, իսկ այժմ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանն իր երկաթե ձեռքերում պահող Իլհամ Ալիևի մասին է, ով իշխանությունը ժառանգել է հորից, ինչպես «Հազար ու մի գիշեր» հեքիաթում նկարագրված հին արաբական սուլթանություններում։ 2016 թվականին նախկին ԽՍՀՄ տարածքում ճանապարհորդելու ընթացքում Բելառուսի ոստիկանությունն անակնկալ ձևով ձերբակալեց ինձ։ Ոստիկանության գործակալներն ուժի գործադրմամբ ներխուժեցին իմ հյուրանոցային համար՝ գոռալով հետևյալը․ «Պառկեք գետնին, թե չէ կկրակենք, դուք ձերբակալված եք Ադրբեջանի պահանջով Ղարաբաղ այցելելու համար»։ Բախտս բերեց, քանի որ ձերբակալության պահին այդ ոստիկանները չէին նկատել, որ համակարգիչս միացված էր և կնոջս հետ էի հաղորդակցվում։ Նա տեսել էր, թե ինչպես են ինձ ձերբակալում և անմիջապես այդ մասին տեղեկացրել էր միջազգային լրատվամիջոցներին , ինչպես նաև Իսրայելի և Ռուսաստանի դեսպանատներին, որոնց քաղաքացին եմ»,- նշել է բլոգերը և հավելել, որ եթե Բելառուսն իրավական պետություն լիներ, երբեք չէր զբաղվի իր ձերբակալությամբ, արտահանձնմամբ և դատապարտմամբ։
 
Լապշինը պատմում է, որ մեղադրվել է Հայաստանի տարածքից «ապօրինի կերպով Ղարաբաղ մտնելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ»:

«Այս տարածքի վերադարձը պահանջող Ադրբեջանը մոռանում է, որ այնտեղ ապրում է 150 000 հայ, ովքեր օգտագործում են իրենց մայրենի լեզուն։ Ադրբեջանը քրեականացնում է նաև ավանդական աշխարհագրական անունների օգտագործումը: Նույն հաջողությամբ, Ֆրանսիան գերմանական բարբառներ օգտագործող բնակչությանը կարող էր արգելել օգտագործել Ռայխսլանդ Ալասաս-Լոթրինգիեն գերմանական անվանումը և պահանջել, որպեսզի գերմանացիներն օգտագործեն Ալզաս-Լոթարինգիա ֆրանսիական անվանումը։ Ես երբեք չեմ խոսել հակամարտությունից, ինչն ինձ բացարձակապես չի հետաքրքրում։ Նույնիսկ Բաքվի խամաճիկային դատարանն ի վերջո ընդունեց, որ ես երբեք Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման որևէ կոչ չեմ արել»,-ասել է Լապշինը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին