Կարևոր իրադարձություններ

Էբոլա վիրուսը բուժումից հետո կարող է օրգանիզմում մնալ ավելի քան 9 ամիս

15 Հոկտեմբեր, 2015 11:12
Էբոլա վիրուսը բուժումից հետո կարող է օրգանիզմում մնալ ավելի քան 9 ամիս

Էբոլա վիրուսը կարող է մարդու մարմնի որոշ հատվածներում և օրգանիզմի կենսաբանական հեղուկներում պահպանվել ավելի քան 9 ամիս՝ վտանգավոր հիվանդության բուժումից հետո: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

«Էբոլա վիրուսի առաջացրած հիվանդություններից բուժված մարդկանց մանրակրկիտ կլինիկական հետազոտման տվյալները ցույց են տալիս, որ Էբոլա վիրուսը կարող է երկար ամիսներ մնալ օրգանիզմի տարբեր հատվածներում, այդ թվում՝ աչքերի ներսում, սերմնահեղուկի, պտղապատյանի հեղուկի, ընկերքի, կրծքի կաթի և կենտրոնական նյարդային համակարգի մեջ»,- ասվում է մամլո հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին