Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ակցիաները խորհրդարանի մոտ

01 Հունիս, 2018 20:42
Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ակցիաները խորհրդարանի մոտ

Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտակայքում, վերսկսվել են բողոքի ակցիաներն անցյալ տարվա ձմռանը կատարված դեռահասների սպանության պատճառով, որը մեծ հնչեղություն էր ստացել:

   Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Ռուսթավելի պողոտայում աստիճանաբար մեծ թվով մարդիկ են հավաքվում: Ցուցարարները հայտնում են, որ երեկոյան սպասում են իրենց աջակիցներին մարզերից: Կարգուկանոնը տեղում ապահովում են ոստիկանության աշխատակիցները: 

Հիշեցնենք, որ նախօրեին հանրահավաք էր անցկացվել ինչպես խորհրդարանի շենքի, այնպես էլ երկրի գլխավոր դատախազության շենքի մոտ, որից հետո գերատեսչության ղեկավար Իրակլի Շոթաձեն հրաժարական էր ներկայացրել: 

Բողոքի ցույցերի պատճառը երկու դեռահասի սպանությունն է, որը տեղի է ունեցել 2017-ի դեկտեմբերին Թբիլիսիի երկու դպրոցի ավագ դասարանցիների միջև ծագած զանգվածային ծեծկռտուքի ժամանակ:  Դատարանի որոշմամբ գործով մեղադրյալներից մեկն արդարացվել էր, իսկ մյուսի մեղադրանքը՝ մեղմացվել, ինչն էլ նոր զայրույթի ալիք էր բարձրացրել Վրաստանի մայրաքաղաքում: Ցուցարարները նախօրեին պահանջում էին նաև արդարադատության նախարարի հրաժարականը:  

 

Լրահոս

Դիտել ավելին