Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը ճանաչողական հանդիպում ունեցավ մարզպետարանի աշխատակազմի հետ

01 Հունիս, 2018 18:56
Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը ճանաչողական հանդիպում ունեցավ մարզպետարանի աշխատակազմի հետ

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը ճանաչողական հանդիպում ունեցավ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ: 

 Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իր կենսագրությունը, շեշտելով, որ որոշ պաշտոններում ինքն աշխատել է նաեւ հասարակական հիմունքներով, սակայն քաղաքական ոլորտում ունեցած փորձը համարում է բավարար՝ պետական կառավարման ոլորտում նկատելի ձեռքբերումների հասնելու համար:

«Ես գիտեմ, որ մարզում նախկինից կուտակված բազմաթիվ հիմնախնդիրներ կան, որոնց պետք է լուծում տանք թիմային արդյունավետ աշխատանքով: Կանխակալ մոտեցում չենք ցուցաբերի ոչ մի աշխատակցի նկատմամբ եւ առաջին հերթին հաշվի կառնենք նրանց մասնագիտական հմտություններն ու որակները: Բնական է, որ մենք մարզը կկառավարենք ոչ թե մարզպետարանի պատուհանից, այլ՝ համայնք առ համայնք, կազմակերպություն առ կազմակերպություն այցելելով, տեղում հիմնախնդիրներին ծանոթանալով ու արդյունավետ լուծում գտնելով:

Մեր աշխատանքներում կներգրավենք նաեւ հասարակական կազմակերպություններին, հանրության առողջ ու գիտակ ուժերին: Միասնական մենք պետք է լուրջ հիմքեր դնենք ու անվարան գնանք առաջ՝ արդարացնելով մեզ տրված վստահությունը եւ մեր ժողովրդի սպասելիքները»,-նշեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետը:

 

Լրահոս

Դիտել ավելին