Կարևոր իրադարձություններ

Ջոկովիչը 3 օրում 31 հազար դոլար է հավաքել բարեգործության համար

26 Մայիս, 2018 19:06
Ջոկովիչը  3 օրում 31 հազար դոլար է հավաքել բարեգործության համար

Սերբ Նովակ Ջոկովիչն ամփոփել է բարեգործական ակցիայի արդյունքները, որը սկսել էր 2018 թվականի մայիսի 22-ին` իր 31-ամյակի առթիվ:

«Մեծ սաղավարտի» մրցումների 12-ակիա հաղթողը երկրպագուներին կոչ է արել իր` «Novak Djokovic Foundation» կազմակերպությանը 31 հազար դոլար փոխանցել.

 «Մենք հասել ենք 31 հազար դոլարի շեմին: Ցանկանում եմ շնորհակալությունս ու սերս հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր արձագանքել են իմ կոչին, հավատացել են այն բարի գործերին, որ մենք միասին անում ենք: Եկեք շարունակենք երեխաներին կրթություն ստանալու հնարավորություն ընձեռել»,-գրել է Ջոկովիչը «Թվիթերի» իր էջում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին