Կարևոր իրադարձություններ

Ժամանակը միացված է. ԱԱԾ նորանշանակ պետը խոստացել է, որ այսօր կոռուպցիոն խոշոր բացահայտում­ներ կլինեն․ «Ժամանակ»

23 Մայիս, 2018 09:40
Ժամանակը միացված է. ԱԱԾ նորանշանակ պետը խոստացել է, որ այսօր կոռուպցիոն խոշոր բացահայտում­ներ կլինեն․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․

«Եվ այսպես, այսօր մայիսի 23-ն է, առաջին հայացքից և մինչև 2018 թվականի մայիսի 19-ը սովորական մի օրացու­ցային օր: Սակայն մայիսի 19- ից հետո մայիսի 23-ը սովորա­կան օր չէ և այսօր թերևս կա հանրության համար մի անսո­վոր սպասում: Բանն այն է, որ մայիսի 19-ին էլ ԱԱԾ նորանշանակ պետն արեց հանրու­թյան համար անսովոր հայ­տարարություն, ասելով, որ մայիսի 23-ից կլինեն կոռուպցիոն խոշոր բացահայտում­ներ, թե ինչպես են որոշ մար­դիկ հարստացել՝ լիովին այլ անձանց անձնագրերով գրան­ցելով բիզնեսներ ու յուրացնե­լով պետական, հանրային միջոցները:

Ըստ ԱԱԾ պետի՝ Հայաստանում կա 350 մարդու անուն կրող ցուցակ, որի մեջ եղած անուններում մի խումբ մար­դիկ բացել են բիզնեսներ, այդ անունը կրողների համար նույ­նիսկ անհայտ բիզնեսներ: Նման հայտարարություն Հայաստանում երբեք չի արել որևէ իրավապահ մարմին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին