Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի ուսուցչուհին համաձայնել է աշակերտուհուն իր երիկամը նվիրել

23 Մայիս, 2018 00:08
Ամերիկացի ուսուցչուհին համաձայնել է աշակերտուհուն իր երիկամը նվիրել

ԱՄՆ Օհայո նահանգի Ռեյնոլդսբուրգ քաղաքում 48–ամյա ուսուցչուհի Տանյա Թոմասը համաձայնել է իր երիկամը նվիրաբերել հիվանդ աշակերտուհուն։

Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը` 10-ամյա Իվա Էվանսը 2017 թվականից տառապում է երիկամային անբավարարությամբ։ Բժիշկները գտնում են, որ հիվանդության պատճառը «սպոնտան գենետիկ մուտացիան է»։ Ընդ որում, երեխայի բարեկամներից ոչ մեկը չի կարող տալ իր երիկամը` օրգանների անհամատեղելիության պատճառով։

Այս ամբողջ ընթացքում աղջիկն ապրել է դիալիզի սարքի շնորհիվ, որից նա օրական 10 ժամ միացված է լինում։ Աղջկան օգնության ձեռք է մեկնել ուսուցչուհին, որն աշխատում է միևնույն դպրոցում, որտեղ սովորում է աղջիկը։ Բարեբախտաբար նրա երիկամը համապատասխան է ճանաչվել փոխպատվաստման համար։

«Ես չէի էլ կասկածում»,– ասել է կինը լրագրողներին։ Այժմ մնում է միայն սպասել վիրահատությանը, որը նախատեսվում է իրականացնել 2018 թվականի ամռան վերջին։

 

Լրահոս

Դիտել ավելին