Կարևոր իրադարձություններ

ՀՀ առողջապահության նախարարը հորդորում է ոլորտում կոռուպցիոն դրսևորումների մասին հայտնել [email protected] էլ-հասցեով

22 Մայիս, 2018 10:51
ՀՀ առողջապահության նախարարը  հորդորում է ոլորտում կոռուպցիոն դրսևորումների մասին հայտնել azdarar@moh.am էլ-հասցեով

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ է անում ոլորտում կոռուպցիոն դրսևորումների առկայության դեպքում հայտնել [email protected] էլ-հասցեով: Այս մասին նախարարը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Խնդրում եմ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր առնչվել են կամ այսուհետ կառնչվեն կոռուպցիոն որևէ դրսևորման հետ առողջապահության նախարարության կամ դրա ենթակայության տակ գտնվող կառույցների կողմից կատարվող գնումների, մրցույթների, լիցենզավորման և տեսչական գործընթացների ժամանակ, հայտնել ինձ դրա մասին [email protected] էլ-հասցեով»,-նշել է Արսեն Թորոսյանը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին