Կարևոր իրադարձություններ

Լիվերպուլի պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում այլևս չի խաղա

15 Հոկտեմբեր, 2015 10:19
Լիվերպուլի պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում այլևս չի խաղա

«Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսը վնասվածք է ստացել Եվրո-2017-ի շրջանակում կայացած Անգլիայի և Ղազախստանի երիտասարդական հավաքականների հանդիպման (3:0) ժամանակ:

18-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտը լքել է 80-րդ րոպեին բժիշկների օգնությամբ:  

Ինչպես հայտնում է «Liverpool Echo»-ն, «մերսիայդցիների» մարզչական շտաբը հույս ուներ, որ Գոմեսի վնասվածքը լուրջ չի լինի, սական  ակումբում կատարված բուժզննումը ցույց է տվել ծնկի խաչաձև կապանների պատռվածք:

Այսպիսով, Գոմեսը, ով ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում արդեն 5 խաղ է անցկացրել, շարքից դուրս է մնացել 6-9 ամսով:

 

Լրահոս

Դիտել ավելին