Կարևոր իրադարձություններ

Հեռանալիս հուզված է եղել. հիշել է իր «տակը փորողներին». «Հրապարակ»

16 Մայիս, 2018 08:27
Հեռանալիս հուզված է եղել. հիշել է իր «տակը փորողներին». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Սփյուռքի նախարարության հիմնադիր նախարար Հրանուշ Հակոբյանը նոր նախարարի հետ ծանոթանալուց հետո հավաքել է աշխատակազմն ու շնորհակալություն հայտնել նվիրված աշխատանքի համար։

Հորդորել է մնալ ու անմնացորդ աշխատել նախարարությունում, եթե, իհարկե, նոր նախարարը չորոշի ազատվել իրենցից։ Նա հուզված է եղել, հուզվել են նաեւ որոշ աշխատակիցներ, մանավանդ նրանք, ովքեր 10 տարի աշխատել են տիկին Հրանուշի հետ, դիմացել ու մերվել նրա բարդ բնավորությանն ու պահանջներին։

Հրանուշ Հակոբյանը հիշատակել է նաեւ իր «տակը փորողներին»՝ ակնարկելով, որ տեղյակ է եղել, թե ինչպես են ոմանք համացանցում ֆեյք էջերով իր դեմ դավեր նյութել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին