Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանցիների 80%-ը հակված է կարծել, որ հայաստանյան իրադարձությունների կրկնությունը ՌԴ-ում բացառված է

11 Մայիս, 2018 15:23
Ռուսաստանցիների 80%-ը  հակված է կարծել, որ հայաստանյան իրադարձությունների կրկնությունը ՌԴ-ում բացառված է

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի անցկացրած սոցիալական հարցման տվյալները վկայում են այն մասին, որ ռուսաստանցիների մեծ մասը հետաքրքրվում է հայաստանյան իրադարձություններով, այս մասին  հաղորդում է interfax.ru-ն:

Հայաստանյան իրադարձություններով հետաքրքրվող ռուսաստանցիների 80 տոկոսը հակված է կարծել, որ Ռուսաստանում նման իրադարձությունները բացառված են:

«Իրավիճակին հետևող ռուսաստանցիների 78%-ը  Ռուսաստանում նմանատիպ իրադարձություններն այժմ անհնար է համարում: Նման բան հավանական է համարում միայն 15 տոկոսը»,- նշված է հարցման արդյունքներում:
Հարցումն անց է կացվել 2018 թվականի մայիսի 7-8-ը՝ 18 տարեկանից բարձր 2000 ռուսաստանցիների շրջանում:

Հայաստանյան իրադարձություններից տեղյակ Ռուսաստանի քաղաքացիների 28 տոկոսը տեղի ունեցողը բնորոշում է որպես «թավշյա հեղափոխություն»:

Հարցման մասնակիցների 47 տոկոսը չի սպասում Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների վատթարացում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին