Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Նիկոլ Փաշինյանի աշխատավարձից կպահեն ԱԺ նիստերից բացակայելու պատճառով. «Ժողովուրդ»

11 Մայիս, 2018 10:20
Նիկոլ Փաշինյանի աշխատավարձից կպահեն ԱԺ նիստերից բացակայելու պատճառով. «Ժողովուրդ»

«ԱԺ ղեկավարությունը, կարծես թե, ցանկանում է «վրեժ» լուծել արդեն ներ­կայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանից և հաշվել ապրիլ ամսվա բացակայու­թյունները: 

Ինչպես հայտնի է՝ Փաշինյանը՝ որպես ընդդիմադիր գործիչ, մարտի 31-ից քայլարշավ էր սկսել և ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում բացակայել է ԱԺ և լիագումար, և հանձնաժողովի նիստերից: Ինչպես հայտնի է՝ այդ բա­ցակայությունների պարագայում պատ­գամավորների աշխատավարձերից պահումներ են արվում: Եվ ստացվում է՝ այս դեպքում պահումներ կարվեն նաև նրա աշխատավարձից: Վառ ապա­ցույցն էլ ԱԺ առողջապահության և սո­ցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի կողմից ներկայացրած տեղեկանքն է. «Ժողո­վուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակոբյանն ԱԺ ղեկավարությանը տեղեկանք է ներկայացրել ապրիլ ամ­սին տեղի ունեցած հանձնաժողովի նիս­տից Փաշինյանի բացակայությունների մասին:

Իհարկե, սա ՀՀԿ-ական պատ­գամավորի վերջին վատությունն է, և այն դեպքում, երբ իր ՀԷԿ-ը փակած գյուղացիների ճնշման արդյունքում խոստացավ մայիսի 8-ի և կողմ քվեար­կել Նիկոլ Փաշինյանին, սակայն դա էլ չարեց: Համաձայնեք՝ փոքրոգությունը ոմանց մոտ արդեն ախտորոշում է»,-գրում է թերթը:

 

 

 
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին