Կարևոր իրադարձություններ

Կդադարեցվի Նորք-Մարաշի գազամատակարարումը

15 Հոկտեմբեր, 2015 09:52
Կդադարեցվի Նորք-Մարաշի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման, ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09:00-ից մինչեւ ժամը 20:00-ն, կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 5, 6, 7, 8, 9, 10, 11, 13, 15, 17, Հովսեփյան, Դավիթ Բեկի փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի, Արմենակյան փողոցի 42-ից մինչեւ 64, 119-ից մինչեւ 127, Նորքի Այգիներ փողոցի թիվ 180-ից մինչեւ 238 հասցեների առանձնատների եւ թվով 24 տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

 

Լրահոս

Դիտել ավելին