Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար Կոտայքի մարզում. բժիշկները պայքարում են 27-ամյա վարորդի կյանքի համար

09 Մայիս, 2018 23:52
Խոշոր վթար Կոտայքի մարզում. բժիշկները պայքարում են 27-ամյա վարորդի կյանքի համար

Կոտայքի մարզում այսօր՝ մայիսի 9-ին խոշոր վթար է տեղի ունեցել: Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններում, Բալահովիտ գյուղի բնակիչ Սարգիս Սարգսյանը Hyundai մակնիշի մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել անդունդում: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար:

Փրկարարները 27-ամյա Սարգիս Սարգսյանին մեծ դժվարությամբ են դուրս բերել ավտոմեքենայից:

 

Լրահոս

Դիտել ավելին