Կարևոր իրադարձություններ

Շուրջ 2 հազար մարդ է տարհանվել Հավայան կղզիներում հրաբխի ժայթքման պատճառով

09 Մայիս, 2018 23:45
Շուրջ 2 հազար մարդ է տարհանվել Հավայան կղզիներում հրաբխի ժայթքման պատճառով

Հավայան կղզիների կազմի մեջ մտնող Մեծ կղզու Կիլաուեա հրաբխի շարունակվող ժայթքման հետեւանքով արդեն տարհանվել է մոտավորապես 2 հազար մարդ: Այդ մասին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները:

Հրաբուխն ակտիվություն է դրսեւորում անցած շաբաթվանից: Ժայթքող հրաբխի լավան արդեն ավերել է տասնյակ բնակելի տներ, Կիլաուեայի ակտիվության պատճառով ավտոմոբիլային ճանապարհներին ճեղքեր են գոյացել: Փորձագետները երկյուղում են, որ սպառնալիքի տակ կարող է հայտնվել տեղի գեոթերմալ էլեկտրակայանի աշխատանքը, որտեղ մեծ քանակությամբ դյուրավառ հեղուկներ են պահվում:

Տեղի երկրաբանական ծառայությունն իր հերթին նախազգուշացնում է, որ Կիլաուեայի ժայթքումը, հավանաբար, կշարունակվի առաջիկայում եւ կուղեկցվի ստորգետնյա ցնցումներով:

Կիլաուեան ամենաակտիվ հրաբոււխներից մեկն է աշխարհում: Ծովի մակարդակից դրա բարձրությունը հասնում է 1247 մետրի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին