Կարևոր իրադարձություններ

Մոնթեի անվան դպրոցի տնօրենը պատժում է գործադուլին և հավաքներին մասնակցած ուսուցչական կազմին. ծնողները և աշակերտները պահանջում են նրա հրաժարականը

04 Մայիս, 2018 10:31
Հեղինակ՝ Անի Կաղինյան
Մոնթեի անվան դպրոցի տնօրենը պատժում է գործադուլին և հավաքներին մասնակցած ուսուցչական կազմին. ծնողները և աշակերտները պահանջում են նրա հրաժարականը

Ֆեյսբուքյան օգտատեր Անի Կաղինյանն իր սոցցանցի էջում գրառում է կատարել, ինչը հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Գրառման առանցքում Մոնթեի անվան դպրոցն է.

«2018 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 11 անց 30-ին, Երեւան քաղաքի Հարավ-Արեւմտյան Բ2 թաղամասի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում հասցեն՝ Զորավար Անդրանիկ փողոց Բ2 թաղամաս տեղի է ունենալու հավաք:

Թիվ 11 հիմնական դպրոցի տնօրեն տիկին Ազիզյանը հանդիսանում է Սերժ Սարգսյանի համակուրսեցին, ով 2013 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ ԿՐԱԿՈՏ ՏՂԱՄԱՐԴ անվանեց իր համակուրսեցուն: Տիկին Ազիզյանը ճնշում է գործադրում իր ուսուցչական կազմի նկատմամբ, անցել է պատժիչ գործողությունների այն ուսուցիչների նկատմամբ, ովքեր մասնակցել են գործադուլին եւ հավաքներին: Ծնողները եւ աշակերտները պահանջում են Ազիզյանի հրաժարականը:
Հարգանքներով՝ Անի Կաղինյան»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին