Կարևոր իրադարձություններ

«Մի մարդ, ով վստահ չէ իր բանակցային ուժերին հայրենիքի ներսում, ինչպե՞ս է նա պատրաստվում բանակցել ԼՂՀ հարցում». Փաշինյանը` Կարեն Կարապետյանի մասին

27 Ապրիլ, 2018 12:31
«Մի մարդ, ով  վստահ չէ իր բանակցային ուժերին հայրենիքի ներսում, ինչպե՞ս է նա պատրաստվում բանակցել ԼՂՀ հարցում». Փաշինյանը` Կարեն Կարապետյանի մասին

Ն. Փաշինյանը  «Մարիոթ» հյուրանոցում  լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կարեն Կարապետյանի պատասխանը նշանակում է, որ ՀՀԿ-ում մեծ շփոթություն կա, որովհետև մի երկու օր առաջ նրանք հայտարարել էին, որ իրենք պատրաստ են բանակցություններին՝ առանց նախապայմանների, բայց այսօր Կարեն Կարապետյանը չի եկել հանդիպման:

«Մենք գտնում ենք, որ ժողովրդի հաղթանակը նաև պետք է հաստատվի դե յուրե: Հարցն այն է, թե ուզո՞ւմ է ՀՀԿ-ն այս ճգնաժամը լուծել, եթե ուզում են ՀՀԿ-ական նշանակել վարչապետի պաշտոնում, այդ ճգնաժամը չի լուծվի, որովհետև մենք շարունակելու ենք  մեր գործողությունները ու կփորձենք բացատրել ՀՀԿ-ականներին, օրինակ, Կարեն Կարապետյանին, ինչպես Սերժ Սարգսյանին ենք բացատրել, թե ինչ է կատարվում հանրապետությունում»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

Նա ասաց, որ մայիսի 1-ին կանխորոշում է ՀՀ հարյուր-հազարավոր քաղաքացիների Երևանի փողոցներում. «Կոչ ենք անում 8-ին լինել Երևանում և հեղեղել Երևանի փողոցները և հրապարակները, այդ թվում նաև՝ ԱԺ-ի մոտ»:

«Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը պարզապես վստահ չէ իր բանակցային ուժերին: Մի մարդ, ով այնքան էլ վստահ չէ իր բանակցային ուժերին հայրենիքի ներսում, ինչպե՞ս է նա պատրաստվում բանակցել ԼՂՀ հարցում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին