Կարևոր իրադարձություններ

Թիրախը խոցել ենք. Վարդան Արամյանը՝ 2017թ. բյուջեի կատարողականի մասին

26 Ապրիլ, 2018 16:15
Թիրախը խոցել ենք. Վարդան Արամյանը՝ 2017թ. բյուջեի կատարողականի մասին

Կառավարությունում հաստատվել է 2017թ. բյուջեի կատարողականը, որը մայիսի 1-ին կներկայացվի ԱԺ-ում: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը:

«Մեզ հաջողվել է այդ նպատակային թիրախը խոցել, որովհետև պարտք-ՀՆԱ աճի ցուցանիշի տեմպերն էապես դանդաղել են՝ 7.7 տոկոսային կետի փոխարեն՝ 2017թ. ունեցել ենք 1.7 տոկոսային կետով պարտք-ՀՆԱ ցուցանիշի աճ. նույնիսկ գերակատարել ենք, քանի որ ակնկալում էինք 2.5 տոկոսային կետով դանդաղում։ Հիմա էլ խոստանում ենք՝ 2018թ., եթե ամեն ինչ ընթանա իր հունով, խոցենք այն թիրախները, որ դրվել են 2017թ. բյուջեի հիմքում, և կունենանք պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազում՝ առնվազն 1 տոկոսային կետով, ինչը խոստացել ենք ազգաբնակչությանը»,- ասաց նա։

«Այն, ինչ խոստանում էինք 2016թ. վերջին, 2017թ. այս ուղղությամբ ևս թիրախը խոցել ենք։ Մենք 2017թ. արձանագրում ենք, որ կապիտալ ծախսերի մասով ավելի ագրեսիվ ենք եղել, ընթացիկ ծախսերի մասով՝ ավելի պահպանողական»։

Նախարարի խոսքով՝ բյուջեով սահմանված 1 տրիլիոն 135 մլրդ դրամ հարկային եկամուտների ծրագիրը գերակատարվել է. «Մենք հավաքագրել ենք 1 տրիլիոն 136 մլրդ հարկային եկամուտներ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին