Կարևոր իրադարձություններ

«Առաջինը դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդը` Սերժ Սարգսյանը». եվրոպացի քաղաքագետ

24 Ապրիլ, 2018 00:08
«Առաջինը դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդը` Սերժ Սարգսյանը». եվրոպացի քաղաքագետ

«Սարգսյանը խուսափեց արտաքին քաղաքական խնդիրներից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի որոշմանը:

Նշենք, որ հաղորդագրության մեջ Ս. Սարգսյանը նշել էր. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը»։

 

Ուվե Հալբախն ասաց, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը Հայաստանի պատմության ընթացքում երկրորդ քաղաքական պատմական որոշումը կայացրած պետական գործիչը դարձավ: Ըստ նրա, առաջինը դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդը` Սարգսյանը:

«Բնականաբար, նա այս որոշումը կայացրեց բացառապես ներքին ճնշման պատճառով՝ հասկանալով, որ իր ղեկավարած թիմն ամբողջությամբ կորցնում է իշխանությունը, հասկանալով, որ իրավիճակը կարող է ունենալ արտաքին քաղաքական հետևանքներ, քանի որ իրավիճակի զարգացումը դեպի ուժային բախում՝ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար Եվրոպական միության հետ հարաբերություններում, երբ ՀՀ-ԵՄ երկար բանակցված համաձայնագիրը ճակատագրական փուլում է, և ցանկացած ուժ կարող էր ճակատագրական ավարտ դառնալ այս համաձայնագրի համար, իսկ ուժային լուծումն ինչ-որ մի պահի դարձավ անխուսափելի՝ հաշվի առնելով բանակցային գործընթացի տապալումը վարչապետի և ընդդիմության առաջնորդի միջև: Սարգսյանը հավատարիմ մնաց ժողովրդավարական գործընթացին»,- նման տեսակետ հայտնեց Հալբախը:

Նրա համոզմամբ, սակայն, սրանով չի նշանակում, թե Սարգսյանը կորցնում է իշխանությունը:

«Դեռ չգիտենք, թե ինչ համաձայնություններ կան կողմերի միջև, և ընտրություններից հետո ինչ արդյունքներ կլինեն, իրականում ընտրություններն ինչպես կանցնեն: Այնուամենայնիվ, սա Հայաստանը կտանի կա՛մ լավ, կա՛մ վատ ուղղությամբ»,- ասաց Հալբախը:

Նրա խոսքով՝ պետք է սպասել վերջնական որոշումներին:

 

Լրահոս

Դիտել ավելին