Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481
    485

  • EUR

    582
    590

  • RUB

    7,55
    7,85

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ինչպե՞ս ազատել տունը տհաճ հոտերից

14 Հոկտեմբեր, 2015 23:48
Ինչպե՞ս ազատել տունը տհաճ հոտերից
Բոլորս էլ նկատել ենք, որ յուրաքանչյուր տուն կամ բնակարան իր ուրույն հոտն ունի: Եվ այդ հոտերը տարբեր են. ուտելիքի, տնային կենդանիների, ծխախոտի, նայած՝ ինչ նախասիրությունների տեր են այդ տան բնակիչները: Ի դեպ, ծխախոտի հոտը ներծծվում է ամեն ինչի մեջ՝ հագուստից մինչև գորգեր:
 
Ինչպե՞ս ազատել տունը տհաճ հոտերից

• Տան բնակիչները սովորում են այդ հոտին և ամենևին չեն զգում: Բայց ձեզ այցելած հյուրերի համար տան տհաճ հոտը կարող է ձեր և ձեր բնակարանի մասին բացասական տպավորության պատճառ դառնալ:

• Անախորժ հոտից ազատվելու ամենատարրական միջոցը տարածքը մշտապես օդափոխելն է և թարմացնող միջոցներ օգտագործելը: Որպեսզի հոտը չներծծվի տան կահույքի, գորգերի, վարագույրների և հագուստի մեջ, հաճախակի խոնավ մաքրություն արեք: Կահույքն ու գորգերն անուշահոտ ջրով ցողեք, իսկ հագուստի պահարաններում անուշահոտ սրվակներ դրեք: Դա ոչ միայն կազատի պահարանի իրերը վատ հոտերից, այլև հաճելի բույր կհաղորդի ձեր իրերին:

• Ձմռանը, որպեսզի պատուհան բացելով ձեր առողջությանը չվնասեք, անձեռոցիկի վրա մի քանի կաթիլ նարդոսի (լավանդա) յուղ կաթեցրեք և կախեք խոհանոցի պահարաններից մեկի դռան վրա: Նարդոսի հոտը կչեզոքացնի պատրաստված ճաշերի հոտը:

• Եթե ձեր միկրոալիքային վառարանից տհաճ հոտ է գալիս, մաքրեք այն կիտրոնով, միկրոալիքային վառարանի մեջ դրեք կիտրոնահյութով լցված բաժակ և կես րոպե միացրեք այն ամբողջ հզորությամբ: Եթե ձեզ այնքան էլ դուր չի գալիս կիտրոնի հոտը, օգտագործեք նարնջի կեղևը, պտտեցրեք նարնջի կեղևը վառարանում 2 րոպե և թողեք, որ գիշերը մնա մեջն անջատված վիճակում:

• Եթե ձեր ընտանիքը սիրում է ձուկ ուտել, իսկ ձեր ամանեղենն ու հագուստը ձկան հոտի զոհ են դառնում, լվացեք դրանք՝ ջրի մեջ ավելացնելով քացախ կամ կիտրոն: Իսկ ձեռքերից ձկան հոտն անցկացնելու համար բավական է ափերը տրորել սուրճի հատիկով:

• Վատ հոտ է գալիս սառնարանի՞ց. սառնարանի ներսում կերակրի սոդայաջրով լցված բաժակ դրեք: Այս միջոցը կօգնի երկար ժամանակով ազատվել այդ խնդրից: Իսկ եթե սառնարանի մեջ ուրցի փոքրիկ ճյուղ դնեք, այն լեռնային անուշահոտություն կտարածի:

• Որպեսզի հագուստը մշտապես թարմությամբ բուրի, կարող եք արդուկի ջրի մեջ մի քանի կաթիլ կիտրոնի անուշահոտ յուղ ավելացնել:

• Տան մեջ հաճելի բույր տարածելու համար կարող եք նաև անուշահոտ բամբուկներ կամ անուշահոտ յուղեր վառել: Բայց այս հարցում անհրաժեշտ է չափազանց զգուշավոր լինել, չչարաշահել դրանք, չընտրել չափից ավելի սուր հոտեր: Եվ ամենակարևորը՝ օգտագործեք դրանք միայն նախապես օդափոխված տարածքում:

Ինչպե՞ս մաքրություն անելը դարձնել հաճելի
 
Ինչպե՞ս ազատել տունը տհաճ հոտերից

Փոշի, կեղտ, հին ու անպիտան իրեր, այս ամենը փչացնում է տան տեսքը, «վախեցնում» հյուրերին և վատ տպավորության պատճառ դառնում: Այդ ամենը նաև բացասական էներգիա է կուտակում:
Անշուշտ, մեզնից ոչ ոքի հաճելի չէ թափթփված ու չմաքրված տան մեջ գտնվելը, բայց երբեմն այնպիսի ծուլություն է առաջանում, որ ալարում ենք նույնիսկ ոտքի տակ ընկած հողաթափերը տեղավորել: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս հեշտ ու աննկատ արդյունքի հասնել: Առաջարկում ենք գործի դնել երևակայությունն ու ցանկությունները:

Պատկերացրեք, որ ոչ թե պարզապես դեն եք նետում հին իրերը, այլ տեղ եք բացում նոր գնումների համար: Վերադասավորելով պահարանը՝ հանեք այն հագուստները, որոնք այլևս չեք հագնելու, մտածեք, որ շուտով դրանց տեղը նորերը կզբաղեցնեն:

Առանց ափսոսալու դեն նետեք այն ամենը, ինչը նյարդայնացնում է ձեզ կամ էլ, ասենք, վատ հիշողություններ է արթնացնում: Դեն նետեք ճաքած կամ ծայրը թռած ափսեներն ու բաժակները, տհաճ մարդկանցից ստացած նվերները և այլն: Հասկացեք՝ քանի դեռ ձեր տնից չհեռացնեք հին իրերը, նորերն այդտեղ չեն հայտնվի: Ի վերջո, բոլորս գնում ենք միայն այն, ինչ անհրաժեշտ է, իսկ քանի դեռ կա և օգտագործում ենք կոտրված կափարիչով թավան, նորը հաստատ չենք գնի: Իսկ եթե ծուլությունը վրա է հասել և ոչ մի կերպ չեք կարողանում ձեզ ստիպել մաքրությամբ զբաղվել, վերցրեք հեռախոսը և հյուրեր կանչեք: Բայց ոչ թե գան ձեզ օգնելու, այլ որ ձեզ մղեն մաքրության նախքան իրենց ժամանելը, չէ՞ որ ոչ ոք չի ցանկանում հյուրերի առջև ամոթով մնալ թափթփված բնակարանի պատճառով:
 

Աղբյուրը՝ erkusov.com

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին