Կարևոր իրադարձություններ

«ՀՀ-հիմնադիր նախագահ Լևոն Տեր Պետրոսյան.»

17 Ապրիլ, 2018 11:38
Հեղինակ՝ Անահիտ Մարտիրոսյան
«ՀՀ-հիմնադիր նախագահ Լևոն Տեր Պետրոսյան.»


ՀՀ-հիմնադիր նախագահ Լևոն Տեր Պետրոսյան.
Ինչու՞ այս օրհասական պահին ձեր խոսքը չեք ասում, 
ինչը վստահաբար կօգնի ու կքաջալերի շարժումը: Երկիրը նա՛և ձեր աջակցության կարիքն ունի: 
Փողոցում ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴՆ է, ում հետաքրքիր չէ, թե ով ումից է նեղացել և ինչու:
Նիկոլը ահռելի աշխատանք կատարեց ու ֆանտաստիկ արդյունք ունի:
Հանուն այս առողջ երիտասարդության, քաջալերեք Նիկոլին, արձանագրեք, որ խաղաղ երիտասարդության վրա նռնակներ նետվեցին, և ինչպես այդ աղջնակն է փաստել, դուբինկեքով անխնա խփել ու նետել են ներքև, որտեղ շներ էին:
Նեղանալը մանր մարդու որակ է: Վեր կանգնեք ու ձեր խոսքով ոգևորեք երիտասարդներին:
Հ.Գ.
Անկախ մեր ունեցած անձնական համակրանքից կամ հակակրանքից, ուզենք թե չուզենք, սիրենք թե չսիրենք, Լևոն Տեր Պետրոսյանը երկրի առաջին նախագահն է, ունի իրեն լսողներ ու հետևողներ, իր խոսքը կարևոր է և ՊԱՐՏԱՎՈՐ Է հստակ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ, եթե ուզում ենք վերջնականապես ազատվել այս խունտայից:

 

Լրահոս

Դիտել ավելին