Կարևոր իրադարձություններ

Իրաքում սպանվել է ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկը

14 Հոկտեմբեր, 2015 23:05
Իրաքում սպանվել է ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկը

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրաքյան Սալահ ադ Դին նահանգում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկը՝ Աբու Սալման ալ-Ասկարիին, ով պատասխանատու է ռազմական գործողությունների անցկացման համար։

Ալ-Ասկարին զոհվել է Իրաքի խոշորագույն նավթավերամշակման գործարանի համար մարտերում, որը գտնվում է Բայջի քաղաքում։ Մարտերի ընթացքում ԴԱԻՇ-ի մի շարք զինյալներ փորձել են դասալքել, սակայն գնդակահարվել են իրենց համակիրների կողմից։ Սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ վիրավորվել է ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին։

 

Լրահոս

Դիտել ավելին