Կարևոր իրադարձություններ

«Հյուսիս-հարավի» Աշտարակ-Թալին հատվածի 18.4 կմ-ի միակողմանի բետոնապատումն ավարտված է. նախարարություն

06 Ապրիլ, 2018 14:50
«Հյուսիս-հարավի» Աշտարակ-Թալին հատվածի 18.4 կմ-ի միակողմանի բետոնապատումն ավարտված է. նախարարություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շրջայց է կատարեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներում։ 

Այս մասին հայտնում  է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

Աշտարակ-Թալին հատվածում, որտեղ ճանապարհի շինարարությունն իրականացնում է իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը, նախարարին ներկայացվեց աշխատանքների ընթացքը։  Ընկերության ինժեներների թիմի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչն  ասել է, որ 18.4 կմ երկարությամբ միակողմանի բետոնապատումն ավարտված է։ Իրականացվել է նաև շուրջ 18.8 կմ հիմքի և 19.5 կմ ենթահիմքի տեղադրում։ Աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի։

Նախարարը հանձնարարել է տեմպերն ավելի արագացնել, ճանապարհի բետոնապատ երկու հատվածների միացումն ավարտել և առաջիկա ամիսներին այս հատվածում երթևեկությունը մասնակի բացել։


Թալին-Լանջիկ ճանապարհի 80-րդ կմ-ում «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության մասնագետների կողմից ենթահիմքի փորձարկման աշխատանքներ են ընթանում։ Հատուկ սարքերի միջոցով կատարվում է ճանապարհի հարթության և ենթահիմքի ստուգում։

 

Լրահոս

Դիտել ավելին