Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    525,5
    533,5

  • RUB

    7,41
    7,61

Կարևոր իրադարձություններ

 

Ինչ չի կարելի անել, երբ հեռախոսն ընկել է ջուրը. օգտակար խորհուրդներ

06 Ապրիլ, 2018 13:05
Ինչ չի կարելի անել, երբ հեռախոսն ընկել է ջուրը. օգտակար խորհուրդներ

Ամեն օր հազարավոր սմարթֆոններ շարքից դուրս են գալիս ջուրն ընկնելու պատճառով: AdMe.ru կայքը ներկայացնում է մի քանի խորհուրդ՝ ինչ է կարելի և ինչ չի կարելի անել նման դեպքերում: Եվ այսպես.

Ինչ չի կարելի անել

 

* Մի միացրեք հեռախոսը, եթե այն ինքնիրեն անջատվել է:

* Թափ մի տվեք հեռախոսը:

* Մի փորձեք հեռախոսը չորացնել վարսահարդարիչի կամ նման այլ տեխնիկայի օգնությամբ:

* Մի տաքացրեք հեռախոսը:

Ինչ է կարելի և պետք է անել

* Անջատեք հեռախոսը, եթե այն ինքնիրեն չի անջատվել և այն պահեք ուղղահայաց դիրքով:

* Հանեք հեռախոսի սիմ քարտը և մարտկոցը (եթե այնպիսի մոդել է, որը դա թույլ է տալիս):

* Զգուշորեն սրբեք հեռախոսն անձեռոցիկով կամ նուրբ կտորով:

* Հեռախոսը չորացնելու համար կարող եք օգտագործել բրինձ. դրեք այն բրնձի մեջ և այդպես թողեք 1-1.5 օր:

* Դրանից հետո հեռախոսը դրեք անձեռոցիկի վրա, եթե այն թրջվի, ապա կրկնեք նախորդ գործողությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին