Կարևոր իրադարձություններ

4 ռուս դիվանագետներ լքել են Կանադան

06 Ապրիլ, 2018 11:22
4 ռուս դիվանագետներ լքել են Կանադան

4 ռուս դիվանագետներ, որոնց նկատմամբ Կանադայի կառավարությունը արտաքսման որոշում էր կայացրել ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա 33-ամյա դստեր թունավորման գործով, լքել են երկրի տարածքը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Կանադական կողմի պահանջով «պերսոնա նոն գրատա» հայտարարված ռուս դիվանագետները դուրս են եկել երկրից,- հայտնել է Օտտավայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աղբյուրը:

Հիշեցնենք, որ ԳՀՎ նախկին գնդապես Սերգեյ Սկրիպալին և նրա 33-ամյա դստերը՝ Յուլյային, Սոլսբերիում անգիտակից վիճակում հայտնաբերել են մարտի 4-ին: Մեծ Բրիտանիան պնդում է, որ նրանց թունավորման պատասխանատուն Ռուսաստանն է: Դեպքից հետո Լոնդոնը 23 ռուս դիվանագետներին երկրից արտաքսելու, ինչպես նաև ՌԴ-ի հետ բարձր մակարդակի շփումները դադարեցնելու մասին որոշում կայացրեց:

Այնուհետև նրա օրինակին հետևեցին ԵՄ 16 երկրներ,  ինչպես նաև ԱՄՆ-ը, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան ու այլ երկրներ՝ արտաքսելով ռուս դիվանագետներին:  Պատասխան քայլը նույնպես չուշացավ. ՌԴ ԱԳՆ-ից ավելի ուշ հայտնեցին, որ մի շարք երկրների դիվանագետներին երկրից արտքսելու որոշում են կայացրել:

 

Լրահոս

Դիտել ավելին