Կարևոր իրադարձություններ

Վիտալինայի և Ջիգարխանյանի հարաբերություններում վերջակետ է դրված. Արթուր Սողոմոնյան

06 Ապրիլ, 2018 10:49
Վիտալինայի և Ջիգարխանյանի հարաբերություններում վերջակետ է դրված. Արթուր Սողոմոնյան

Ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Սողոմոնյանը, ով ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մտերիմ ընկերն է, պատմել է, որ դերասանն իր նախկին կնոջ հետ  ամուսնալուծությունից հետո շարունակում է ապրել իր կյանքով, շատ ակտիվ զբաղվում է թատերական գործունեությամբ, անգամ հնարավոր է, որ Արմեն Ջիգարխանյանը մյուս տարի կկարողանա բեմ վերադառնալ: Այս մասին դերասանի ընկերը հայտնել է  РУСАРМИНФО-ին:

«Արմեն Բորիսովիչն ապրում է իր կյանքով, ակտիվորեն զբաղվում է թատրոնով ու վերջին ամիսներին հասցրել է պատրաստել մի քանի նոր ներկայացում: Հանդիսատեսը վերադառնում է թատրոն, բազմաթիվ ներկայացումներ անցնում են լեփ-լեցուն դահլիճում: Ես մեծ հույս ունեմ, որ մյուս տարի մենք բեմում կտեսնենք նաև Արմեն Ջիգարխանյանին, նա ունի շատ լավ գաղափարներ»,- պատմել է Սողոմոնյանը:

Նա ընդգծել է, որ Ջիգարխանյանի ու նրա նախկին կնոջ ամուսնալուծության շուրջ ռուսաստանյան հեռուստաալիքներով բարձրացած աղմուկը որևէ կապ չունի նրա իրական կյանքի հետ:

«Ինչ վերաբերում է անձնական, մարդկային հարաբերություններին՝ վերջակետը դրվել է դեռևս փետրվարին, և այս ամբողջ անհարկի աղմուկը բնավ հաճելի չէ դերասաանին, այդ իսկ պատճառով խնդրում եմ բոլորին վերջ տալ այս պատմությանը»,- ասել է Արթուր Սողոմոնյանը:


 

 

Լրահոս

Դիտել ավելին