Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    584,5
    592,5

  • RUB

    7,64
    7,94

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը քննադատել է Էրդողանի բռնարար թիքնապահների ԱՄՆ դատարանի կողմից ազատ արձակումը

06 Ապրիլ, 2018 00:06
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը քննադատել է Էրդողանի բռնարար թիքնապահների ԱՄՆ դատարանի կողմից ազատ արձակումը

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները խիստ քննադատության են ենթարկել Վաշինգտոնի բարձրագույն դատարանի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հրահանգով Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու մեջ մեղադրվող 2 անձանց նկատմամբ մեղմ պատիժ սահմանելու որոշումը:
Ինչպես տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, նրանք մեղադրվում էին ատելության հողի վրա կատարած հանցագործության մեջ, ինչի համար նրանց 15 տարվա ազատազրկում էր սպառնում:

Էյուփ Յըլդըրըմը և Սինան Նարինը դատապարտվել են մեկ տարվա ազատազրկման` յուրաքանչյուրը 100 դոլար տուգանքով, իսկ ազատ արձակվելուց հետո նրանք երեք տարի կլինեն իրավապահ մարմինների վերահսկողության տակ:

«Այս որոշումը պետք է անհանգստացնի յուրաքանչյուր ամերիկացու: Որպես ամերիկացիներ` մենք իրավունք ունենք մեր բողոքի ձայնը բարձրացնել ցանկացած հարցի վերաբերյալ առանց վախենալու յուրաքանչյուր հարձակումից` լինի դա ներքին, թե արտաքին խնդիր: Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր օրինախախտ արդար պատիժ կստանա, սակայն դա տեղի չունեցավ Էրդողանի ռեժիմի կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների պարագայում: Նման մոտեցումը ամերիկյան ազատությունների փոխարեն պաշտպանում է օտարերկրացի հարձակվողներին»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Սկզբում գործով բոլոր 19 մեղադրյալներին ի թիվս այլ հոդվածների մեղադրանք է առաջադրվել ատելության հողի վրա հանցագործություն կատարելու հոդվածով, ինչը մինչև 15 տարվա ազատազրկում է ենթադրում, սակայն Էյուփ Յըլդըրըի և Սինան Նարինի դատավարության ժամանակ այդ հոդվածով մեղադրանքը հանվել է:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կառավարման հարցերով տնօրեն Քեյթ Նահապետյանը նշել է, որ Սինան Նարինի և Էյուփ Յըլդըրըմի գործողությունները ոչ միայն բռնի հարձակում է, ինչն այսպես թե այնպես պետք է խիստ պատժի արժանանա, այլ նաև օտար երկրի անվտանգության ուժերի կողմից ԱՄՆ քաղաքացիների ազատ հավաքների ու խոսքի կարևորագույն սկզբունքների դեմ կազմակերպված հարձակում է: «Աշխարհը տեսնում է, սակայն ավելի կարևոր է այն, որ Ամերիկան է տեսնում, ոստիկանները, ովքեր իրենց կյանքը ռիսկի տակ դնելով պետք է պաշտպանեին կանանց և երեխաներին Նարինից և Յըլդըրըմից, ցուցարարները, ովքեր դաժան ծեծի են ենթարկվել, ինչպես նաև ամերիկայահայերը, ովքեր ընդամենը շաբաթներ անց բողոքի ակցիաներ են անցկացնելու ընդդեմ Թուրքիայի ժխտողական քաղաքականության, տեսնում են այս ամենը և ցանկանում են համոզված լինել, որ իրենք Վաշինգտոնում անվտանգության մեջ են»,- եզրափակել է նա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին