Կարևոր իրադարձություններ

Ռուսների 40 տոկոսից ավելին Ռուսաստանը համարում է մեծ տերություն

14 Հոկտեմբեր, 2015 22:27
Ռուսների 40 տոկոսից ավելին Ռուսաստանը համարում է մեծ տերություն

Գրեթե յուրաքանչյուր երկրորդ ռուսը վստահ է, որ Ռուսաստանը մնում է մեծ համաշխարհային տերություն: Այս մասին հայտնում է «BBC»-ի ռուսական ծառայությունը` հղում անելով Ազգային տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի անցկացրած սոցհարցմանը:

Համաձայն սսոցիոլոգիական հետազոտության արդյունքների, հարցվածների 69.3 տոկոսը գտնում են, որ Ռուսաստանը ունեցել է գերտերության կարգավիճակ Մեծ հայրենական պատերազմում հաղթելուց հետո: 54.2 տոկոսը գտնում են, որ Ռուսաստանը գերտերություն է եղել Պետրոս Առաջինին կառավարման տարիներին:

42.1 տոկոսը կարծում են, որ Ռուսաստանը գերտերություն է նաև ներկայումս: Դրանով հանդերձ, 2003 թ-ին այդպես էին կարծում հարցվածների -ը, իսկ 2011թ-ին` 12,5%-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին